«Սովետական գրականություն» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչավուն կազմին՝ տեսարան Սայաթ-Նովայի փողոցից, Երեւան: «Տեսական-քննադատական» բաժնում Յուրի Փանյանի «Գրական ժանրերի հարցերը 20-30-ական թթ. սովետական գրականագիտության մեջ» հոդվածն է (էջ 135), ուր հեղինակը խոսում է ֆորմալիտների ուսմունքի մասին: Չարենցը բավականաչափ ծանոթ էր XX դարի սկզբի «ֆորմալ դպրոցի» կողմից գրականության զարգացման ներքին օրենքների որոնումներին եւ պետական տեքստերի վերլուծության նրանց սկզբունքին: Ռուսական ֆորմալիտների մասին Չարենցը արտահայտել է իր կարծիքը. «Միակողմանի են, բովանդակությունը չեն քննում»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1503 265 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4173