«Սովետական գրականություն» N9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ կազմին «Սեւան» -ից տեսարան է: «Հաղորդումներ, վկայակոչումներ, որոնումներ» բաժնում Վանիկ Ղազանչյանի «Գրական առաջընթացի կազմակերպման պատմությունից» հոդվածն է (էջ 146): Հեղինակն անդրադառնում է 20-ական թթ. երիտասարդ պրոլետգրողների հիմնախնդիրներին: Գրականության եւ արվեստի առաջամարտիկները գիտակցուն էին, որ մեծ գաղափարներն անարվեստ ներկայացնելը տանում է դեպի սխեմատիզմ: Մեջբերում է Չարենցի խոսքերը. «Կարծում էինք, - աշխարհը նվաճել պլակատներով ու ողորմելի ագիտկաներով, որոնք շատ-շատ կարող են ունենալ ընթացիկ ռեկլամի նշանակություն: Եվ կարծում էինք, որ դա է այն իսկական արվեստը, որ հարկավոր էր պրոլետարիատին»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1503 267 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4175