«Սովետական գրականություն եւ արվեստ» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմով ամսագիր: «Տեսական-քննադատակն» բաժնում Հ.Սալախյանի «Սովետական գրողների համամիութենական երկրորդ համագումարի արդյունքները եւ սովետահայ գրականության խնդիրները» գրախոսությունն է: Հեղինակն արծածում է այն գաղափարը, որ անհանդուրժելի է, երբ որոշ բանաստեղծներ իրենց ժողովածուների մեջ մտցնում են թույլ, քննադատության ենթարկված, հասարակության կողմից չնդունված երկեր: Մեջբերում է Չարենցի խոսքերը՝ 1932թ. հրատարակած հատորյակի առաջաբանում, ուր երեւում է Չարենցի պահանջկոտությունը իր անձի հանդեպ.«Երկերիս ներկա ժողովածուն կազմելիս իմ նպատակն է եղել մի հատորի մեջ ամփոփել իմ համարյա բոլոր այն գրվածքները, որոնք մինչ օրս զուրկ չեն թվում ինձ ինչպես գրական-հասարակական, այնպես էլ գեղարվեստական արժեքից»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1264 105 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2502