«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 3 «Չարենցի ծննդյան 70-ամյակին» Ժամանակակիցները Չարենցի

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 3 «Չարենցի ծննդյան 70-ամյակին» Ժամանակակիցները Չարենցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Ստ. Կուրտիկյան: Շապիկի երկրորդ էջում` «Եղիշե Չարենց»: Նկարը` Հ. Մամյանի, ներքեվում մեկ քառյակ«Ամբոխները խելագարված» պոեմից: Սպիտակ կազմին եվ կողին մուգ գույնի տառեր են: Անվանաթերթին նվիրատուի «Նվիրում եմ Չարենցի տուն-թանգարանին», մանուշակագույն թանաքով ընծայագիրն է.«13.3.78թ.: Հ. Դանղյան, Էջմիածին»: Ժամանակակիցներից Եղիշե Չարենցի մասին գրել են Ավ. Իսահակյանը, Մ.Սարյանը, Ն. Տիրանովը, Ի. Էրենբուրգը, Վ. Ալազանը, Ի. Սեվինսկին, Գ. Լեոնիձեն, Լուի Արագոնը, Ս. Ռուստամը: Ամսագրում տպագրած է հատվածներ եվ ամբողջական խոսք: Ե. Չարենցի բանաստեղծություններից տպագրված է Լենինյան բանակին», Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին» /խոսք հիշատակի/: Այս երկու բանաստեղծությունները գրել է 1927թ. մարտ ամսին, Թիֆլիսում, տպ. է «Մտկչ»1927 համար 61 եվ 63-ում: Հրատարակել է Թիֆլիսում` պոեմների ժողովածուում»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Էջ՝  160 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967, մարտ Չափս՝  25,5 x 17սմ Տպարան՝  Երևան, համար 2 տպարան, Կնունյանցի 8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1276 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6090