«Սովետական գրականություն» համար 10, Անահիտ Չարենց  «Ե. Չարենցի ինքնագիր տետրակները» էջ`123

«Սովետական գրականություն» համար 10, Անահիտ Չարենց «Ե. Չարենցի ինքնագիր տետրակները» էջ`123

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Հրաչյա Հոհաննիսյան, գլխ. խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան, պատ. քարտուղար Հ. Սեվան: Սպիտակ եվ կանաչ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, թվեր: Շապիկի առաջին էջում Հայկական բնանկար. Մեղրի. լուս. Պերճ Պետրոսյան, «Աշուն»: 123-124 էջերի ներքեվում թուղթը պատռած է 1.5սմ-ի չափսով, 131-132 էջերի ներքեվում թուղթը պատռած է 1.5սմ.-ի չափսով, վերեվում` 5սմ-ի չափսով: «Գրական ժառանգություն» բաժնում Ան. Չարենցը գրում է Ե. Չարենցից հասած, փրկված վերջին չորս ինքնագիր տետրակների մասին, վերջին երեք տարիների ստեղծագործությունների մասին, որոնցից պիտի գոյանար նրա նոր գիրքը: Չարենցի տետրակները նրա ձեռագիր ժառանգության մի հիմնական մասն են կազմում եվ անգնահատելի են, որովհետեվ նրանցից շատերն անտիպ գործեր են եվ նկատելի են Չարենցյան նոր գրքի կառուցվածքային ուրվագծերը: Չարենցի ինքնագրերի հիման վրա Ան. Չարենցը պատրաստել է մոտ երեք հարյուր չափածո կտորներ, որոնք չի կարելի ավարտուն գործ համարել, բացառությամբ հեղինակի նշած «Վերջնական վարիանտ»-ը: Սեվ տետրակի մեջ է գրված «Գովք Արուսին` 17մայիս. 1936թ» եվ նվիրել է Արուս Ոսկանյանին: Լավ է պահպանվել «ԻՄ քառասնամյակը» տետրը, որտեղ նաեվ «Պոեմ անվերնագիրը» եվ «Երազների մասին» գործերի սեվագիր տարբերակները սեվ կաշվե կազմով տետրի մեջ մոտ Չարենցը գրել կամ արտագրել է տարբեր տարիների ավարտուն գործերը, առանձին բաժնում խորաագրված «Մանր բանաստեղծություններ, ֆրագմենտներ, տողեր /զանազան տարիների/: «Էպիգրամներ եվ սատիրական բանաստեղծություններ» խորագրի տակ տարբեր տարեթվեր կրող երգիծական ոտանավորներ բանաստեղծը զետեղել է 1932թ «Երկեր»-ում: Հաջորդ տետրը կաշվե կազմով է, մաշված, որի վրա գրված է «Ձեռագիր, 1936 օգոստոս 23-24, Ծաղկաձոր. ԽՀԳ ՄԻության հանգստի տուն» Տետրից պոկված թերթերի վրա «ՈՒղերձը», «Պոետի վիշտը», եվ Վերջերգն է: Մեզ համար թանկ է Չարենցի ձեռագրի յուրաքանչյուր թերթիկը, անտիպ պատառիկն ու տողը, քանի որ դրանք անվերադարձ կորստից փրկում են բանաստեղի` «արարչական գործի ճանապարհի» ընդհատված անտիպ ու անավարտ հզացումները,- գրում է Ան. Չարենցը: Անվանաթերթի աջ կողմում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  144 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3199 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6098