Սովետական գրականություն, համար 11, Դ. Գասպարյան«Ող...
Սովետական գրականություն, համար 11, Դ. Գասպարյան«Ողբերգության վերջին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Չարենցի վերջին խոսքերն են. «Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»: Ս. Ղրդիլյան: Սա արյունոտ ողբերգության վերջին արարն է: Ի. տեղի գլխ. խմբագիր` Ֆ. Մելոյան, պատ. քարտուղար Հ. Սեվան:Դ. Գասպարյանը նշում է, որ 1936թ. Չարենցն արել է այս գրառումը. «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան» եվ հուլիսի 18-19-ի գիշերը «Քստմնելի վերնագրված սոնետում այդ զգացողությանը տվել գեղարվեստական մարմնավորում: Խանջյանից հետո մերկացվեցին Ներսիկ Ստեփանյանի եվ Ակսել Բակունցի «խմբերը» եվ սկսվեցին մահացու հալածանքները: Ներկայացված է Չարենցի Ամատունուն ուղղված «Էքսպրոմտ», «Բացատրություն» պատառիկը, «Պոեմ», «Բաց նամակ» տարբերակների զեկուցումից Չարենցին վերաբերող հատվածը` ՀԽ գրրողների ընդհանուր ժովովում, Ոսկերչյանի ելույթը, Ամատունու խոսքը 1937թ. մայիսի 26-ին բացված ՀԿ/Բ/Կ 7 համագումարում, որը նախ դատապարտեց Բակունցին, հետո «Նոյմբեր» միության գործունեությունը եվ ապա Չարենցին: Նշվում է նաեվ հատված Իզաբելլա Չարենցի ձայնագրություններից, ինչպես նաեվ նրա դիմումը ընկ. Միկոյանին Չարենցի բանտարկության վերաբերյալ, որից հետո բանտարկում են նաեվ Չարենցին: Հոդվածը վերջանում է Չարենցի հետեվյալ տողերով. «Չկա ավելի ամեհի պատիժ, քան այն, երբ մարդուն դատապարտումեն են իբիեվ դավաճանողի մի գաղափարի դեմ, որը հենց նրա սրբազան եվ միակ նրա կյանքի իմաստը կազմող գաղափարն ու գործն է: Եվ չկա ոչ մի միջոց այդ «հասարակ լույսի պես պարզ ճշմարտությունն ապցուցելու»: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
6760
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6760?