«Սովետական գրականություն» համար 9, Ան. Չարենց «Չարենցյան մակագրություններ»`3-րդ Ամ. Վիրաբյա

«Սովետական գրականություն» համար 9, Ան. Չարենց «Չարենցյան մակագրություններ»`3-րդ Ամ. Վիրաբյա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Հրաչյա Հովհաննիսյան, պատ. քարտուղր` Հ. Սեվան: Ե. Չարենցի անձնական գրադարանի գրքերի ազատ էջերին մնացած գրառումներն ու չափածո տողերը, մակագրությունները օգնում են ավելի խոր բացահայտել, վերակենդանացնել ու հասկանալ Չարենց բանաստեղծի, մեծ արվեստագետի ու մտածողի դիմանկարը: Ե. Չարենցի անցած ուղին եղել է ծանր, տագնապալից, նման իր ժողովրդի անցած ճանապարհին: Ան Չարենցն այս հոդվածում վերլուծել, մեջբերումներ է արել 1932-ից հետո Չարենցի չափածո տոեղրից, մակագրություններից: Իր վերջին գրքի`«Գիրք ճանապարհիի» առաջին տպ-ան սեփ. օրինակի վերջին մակագրությունն `«իմ անգին բալիկենրին` Արփենիկին ու Անահիտին` իրենց դժբախտ հորից` նաիրյան պոետ Եղիշե Չարենցից»: 2. Ամատուն Վիաբյանը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել կուսակցական արխիվում պահպանվող «չարենցյան նորատիպ փաստաթղթեր»-ից մի քանիսը` ծանոթագրություններով:էջ` 21-28: 3.Ալմաստ Զաքարյանն իր հոդվածում նշում է, որ Լեվոն Շանթի «Հին աստվածները»-ով մկրտվել է Եղիշե Չարենցն իր մոլեգին հայրենասիությամբ...» Հարազատությունը բացահայտ է նաեվ «Հարդագողի ճամփորներ»-ում, «Կապուտաչյա հայրենիքի» դեպքում «Դանթեական առասպել»-ում, «Վահագն», «Սոմայում», ուր դժվար չէ որսալ «Հին աստվածներին արձագանքող ներշնչանքներ: Պատանի Չարենցի հայական տնից մեզ հասած մասունքների մեջ «Եղիշե Սողոմոնեան» ստորագրությամբ Մ. Խորենացի «Հայոց պատմություն», նաեվ Լեվոն Շանթի « Հին աստվածները» Չարենցի անձնական գրադարանի զարդերն են: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4272 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6630