«Սովետական գրականություն»համար 6

«Սովետական գրականություն»համար 6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Ստ. Կուրտիկյան, տեղակալ` Արիստակեսյան:Շապիկի առաջին էջում ` կառավարական տան շենքը Եր. Լենինի անվ. հրապարակում ճարտարապետ Ալ. Թամանյան: Ամսագրի առաջին էջում Ալ. Թամանյանի արձանը Երեվանում/ քանդակ` Ա. Հովսեփյան /Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ/:Հոդվածագիրը նշում է, որ վերջին տասնամյակում մամուլում մեծ տեղ ունեն գեղարվեստական գրականության մեջ պատմական թեմայի մեկնաբանությունները, որ նոր եվ նորացված ձեվով են դրվում նաեվ պատմավեպի հեռանկարի եվ էության խնդիրները, որի յուրօրինակ իրացումը եղավ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»-ը` հայ գրակ. մեջ «սինթեզների» պատմավեպի չգերազանցված նմուշը: Պատմավեպերը գրվում են ապագայի համար, ապագայի ճշմարտությունները հաստատելու համար: Ապագայագիտական թեքումն էլ թելադրում է ազգային ինքնաքննադատություն, որի օրինակը տվեց դեռ 30-ական թթ. Ե. Չարենցը` գրելով «Պատմության քառուղիներով»պոեմը: Չարենցի կեցվացքի մեջ կային ծայրահեղություններ: Նախնիների գնահատմամբ դիմադրության բացասման կետում, բայց նրա քննադատությունն ուներ դրական լիցքեր` ժողովրդի զարգացման հեռանկարը ճիշտ սահմանագծերում որոշելու առումով: Երրորդ էջին` անվանաթերթին, մեջտեղում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2410 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 5651