«Սովետական դպրոց» N3 «Նա մեծ էր... եւ որպես գրակ...
«Սովետական դպրոց» N3 «Նա մեծ էր... եւ որպես գրական դաստիարակ»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում Գր.Հակոբյանի հուշերն է՝ 1932թ. իր «Առաջին նվագերը» գրքի տպագրությանն առնչվող հարցերի շուրջ Չարենցի հետ հանդիպման մասին: Խ.Դաշտենցը եւ նոթագիրը այցելել են Չարենցին՝ «Ինտուրիստ» հյուրանոց: Նկարագրում է սենյակը, Չարենցի ընտանիքը, նրա կարծիքը երկու գրողների երկերի վերաբերյալ, դիտողություններ, զրույցը:
Նույն էջում Վահե Խնկոյանի հուշն է՝ «Խնկո-Ապերը՝ Ե.Չարենցին, Ե.Չարենցը՝ Խնկո-Ապորը»: Ներկայացնում է հոր՝ Խնկո-Ապոր հանդիպումը Չարենցի հետ՝ Հայպետհրատում եւ երկուսի էքսպրոմտները՝ փոխադարձ գնահատմամբ: Դրանք հանգավոր ասույթներ էին՝ Լենինականի եւ Ղարսի բարբառով:
Կից՝ Ս.Մելյանի «Նվիրված էր հոբելյանին» հաղորդումն է այն մասին, որ Թումանյանի շրջսովետի գործկոմի նիստերի դահլիճում անցկացվել է Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված պատանի ասմունքողների շրջանային հոբելյանական ստուգատես-մրցույթ:
Առաջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2142 601
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5188