«Սովետական Հայաստան»-131 /20152/., «Չարենցյան մասունքներ»էջ` 4-րդ

«Սովետական Հայաստան»-131 /20152/., «Չարենցյան մասունքներ»էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Զարյանը 1938-ից Պետհրատում զբաղեցրել է գեղարվստական գրականության բաժնի վարիչի պաշտոնը, որը մի երկու տարի առաջ վարել էր Ե. Չարենցը: Աշխատել է ուժերին ներածին չափով հավատարիմ մնալ Չարենցիի հրատարակչական ավանդույթներին, ասել այն, ինչ ծրագրել էր նա, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իրականացնել: Հուշագրոթյան մեջ նշվում էր, որ Չարենցի ձեռագրերը եվ որոշ գրություն պահվում են իր մոտ եվ այն կդառնա գրականության եւ արվեստի թանգարանի սեփականությունը: Պահպանվել է համալսարանի այն ժամանակվա ռեկտոր Տիգրան Մուշեղյանին Չ-ի ուղղած երկտողը, որտեղ նշում է Խան Մասեհյանի թարգմանած «Լիր արքա»-ն թատրոնի համար վերախմբագրելու մասին: Չարենցը Շեքսպիրի գործը պիտի վերցներ համալսարանից Ռ. Զարյանի միջոցով: Չարնեցը կատարել է խմբագրական հիմնավոր աշխատանք` պարզ ընթեռնելի ձեռագրով, ուր շատ ջնջումներ եվ ուղղումներ է արել եվ ընթացքում միտք է հղացել խմբագրումն ավարտելուց հետո սկսել այդ գործի թարգմանությունը: «Ըստ երեւույթին մեքենագրելուց հետո ստուգելով, թե որքանով է մեքենագրուհին հարազատ մնացել բնագրին, նա նոր ուղղումներ ու ճշտումներ, նոր սրբագրումներ ու խմբգարումներ էր անելու»,- գրում է Ռ. Զարյանը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռուբեն Զարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4275 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6523