«Սովետական Հայաստան»  N  30  «Հեղափոխության պոեզիայի ասպետը»

«Սովետական Հայաստան» N 30 «Հեղափոխության պոեզիայի ասպետը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Մ. Կրոյան 2-րդ էջում «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ Հայստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հոդվածն է ՝ Հոկտեմբերի զինվոր ու բանաստեղծ Չարենցի կյանքի ու ստեղծագործական սխրանքի մասին: Նշում է , որ հեղափոխությունը դարձել է Չարենցի կյանքի իմաստը , ոգեշնչման անսպառ աղբյուր: Անդրադառնում է քաղաքացիական պատերազմի ճանապարհներին ծնված «Սոմա» և «Ամբոխները Խելագարված» պոեմներին, Հոկտեմբերի հաղթանակից հետո ստեղծված երկերին : Ապա՝ խոսում է Չարենցի լենինապատումի մասին: Չարենցը իր հերոսական ժամանակի իսկական զավակն էր: Զինվորագրվելով կուսակցությանը, նա միշտ մնաց կոմունիստ, տրիբուն-բանաստեղծ: Կ. Դեմիրճյանը մեջբերում է Չարենցի «...Եվ ոչ մի ժանիք ինձ չի բաժանի լենինյան դարից...» տողերը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Կ. Դեմիրճյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2148 676 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5264