«Սովետական Հայաստան» N109

«Սովետական Հայաստան» N109

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ղ.Հայրապետյանը «Չարենց-նամե» (լույս է տեսել նոր գիրք) հոդվածում խոսում է Գուրգեն Մահարու վերոհիշյալ գործի մասին, որը համարում է մանրաքանդակներով հյուսված մի հուշագիրք: Մահարին պատմում է իր գրական ուսուցչի՝ Չարենցի մասին, իբրև դարի տարերային, անհանգիստ ու ալեկոծ վեհություն: Մահարուն հաջողվել է ռեալիստական զուտ գույներով պատկերել այդ գեղագետին՝ առօրեական մանրուքների հորձանքապտույտում՝ վեր հանելով նրա հասարակական-գրական վիթխարի դերը մշակույթի կերտման պատմական խնդրում: Մահարին ներկայացնում է մի երկխոսություն՝ իր և Չարենցի միջև: Հոդվածագիրը գիրքը համարում է Չարենցին վայել գործ, գեղարվեստական խոսքի վարպետի պարտքը աշխարհին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  220 56 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ187