«Սովետական Հայաստան» N240    «Թեման ժողովրդի վերածնունդն է»

«Սովետական Հայաստան» N240 «Թեման ժողովրդի վերածնունդն է»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Մանյա Ղազարյանի հոդվածն է՝ «Մեծ հոկտեմբերի 60-ամյակին նվիրված «Լենինյան ուղիով» ցուցահանդես» խորագրով, որտեղ անդրադառնում է Երևանի նկարչի տանը բացված հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին: Առաջին պլան են մղվում թեմայի գաղափարահոգեբանական մեկնաբանումը, պատմա-փիլիսոփայական էության բացահայտումը, որոնց շնորհիվ ստեղծագործությունները ավելի խոհական հիմք են ստանում: Ռոմանտիկ տրամադրություններով են օժտված Ս.Բաղդասարյանի «Ստեփան Շահումյան» քանդակը և Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի համար արված Հ.Մամայանի նկարազարդումները: Ուշագրավ է Ս.Սաֆարյանի «Հեղափոխության երգիչ Եղիշե Չարենցը», որի ելակետը բանաստեղծի ստեղծագործությունն է: Հոդվածին կից ներկայացված է Ս.Սաֆարյանի աշխատանքը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2106 503 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5082