«Սովետական Հայաստան »թիվ 2 Թադեւոս Հակոբյան «Կարս»/Հայաստանի հնամյան քաղաքները/23

«Սովետական Հայաստան »թիվ 2 Թադեւոս Հակոբյան «Կարս»/Հայաստանի հնամյան քաղաքները/23

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ.խմբագիր` Շահեն Թաթիկյան, գլխ. խմբ. տեղակալ` Լ. Բուդաղյան, պատ. քարտուղար` ՍամվելԴիրանյան, գեղ. խմբագիր` Անուշավան Պողոսյան: Շապիկի առաջին էջում Վահան Խաչիկյանի «Թող երբեք չլինի պատերազմ, թող ոչ ոք չկորցնի զավակներին» կոթող-հուշարձանն է «Հաղթանակ» զբոսայգում: Շապիկի չորրորդ էջում Մարտիրոս Սարյան «Հայաստան» ապակենկար եռապատկերից: Ամսագրից բացակայում է մանկական ներդիրը` էջ`19.22, որը տեղադրված է եղել «Կարս» հոդվածի միջեւ: Հոդվածագիրը մեջբերել է Ե. Չարենցի վեպից` /«Երկիր Նաիրի»/ երկու նախադասություն ` «Մնացել են հիմա այն հին պարիսպների.....» եւ «Ամեն մեկը հիմա մամռապատ մի պատ է կատարյալ»: Ժողովուրդը «Կարս» աղավաղելով դարձրել է «Ղարս»,-նշում է հոդվածագիրը,- Կարսը միջնադարյան Հայաստանի մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից է: Կարսը 9-րդ դարի վերջերից հիշատակվում է որպես բերդաքաղաք, իսկ 928թ. դառնում է Հայաստանի մայրաքաղաք: Մեր միջնադարյան մատենագիրները վաղ ժամանակներում այն հիշատակում են որպես «բերդը Կարուց»Աբաս առաջինի 1930թ. կառուցած մայր եկեղեցին, ինչպես եւ քաղաքի բերդը մեծ նշանակություն ուներ շինարարա-ճարտարապետական տեսակետից: Նրանք կանգուն են մինչեւ օրս: Կարսը մեծ Չարենցի ծննդավայրն է,- նշում է հոդվածագիրը: Ներկայացնում է Կարս քաղաքի պատմությա մինչեւ մեր օրերը: Այժմ ` իբրեւ սակավ բնակչությամբ գավառական հետամնաց քաղաք` եւ իր տնտեսությամբ եւ մշակույթով եւ արտաքին տեսքով: Կազմի ներսում` ձախ եզրի մոտ` վերեւում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2315 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5586