«Սովետական Ղարաբաղ» N241    «Լուսավոր ու վեհ...»

«Սովետական Ղարաբաղ» N241 «Լուսավոր ու վեհ...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Դեպի Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակը» խորագրի տակ հոդվածագիրը ներկայացնում է Չարենցին որպես դարերի մեծ ու հսկա, դարի պսակ, մեջբերում Լուի Արագոնի գնահատանքի խոսքը բանաստեղծի մասին: Խոսում է արվեստի կատարելություն դարձած Չարենցի ստեղծագործությունների մասին, բերում հատվածներ «Բալլադ քսանվեցի մասին» պոեմից, որը գրել է Բաքվում 1927թ-ին: Ներկայացնում է պոեմի ասելիքը, վերլուծում այն: Այս երկը մյուս բալլադների նման շնչում է ռոմանտիզմով, հարուստ է չարենցյան ոճի առանձնահատկություններով: Չարենցը միշտ հավատարիմ մնաց իր դավանանքին՝ դառնալով ժամանակի շունչը, յուրաքանչյուր նյարդով կապվելով իր դարին: Վ.Հակոբյանը ավարտում է հոդվածը Չարենցի խոսքերով. «Ոտքերս ամուր, հողի մեջ մխած, գլուխս աստղերում...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2116 559 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5138