«Սովետական Վրաստան» N12  «Մեծատաղանդ բանաստեղծը»

«Սովետական Վրաստան» N12 «Մեծատաղանդ բանաստեղծը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Չարենցի հետ իմ հանդիպումներից» ենթավերնագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի հետ իր առաջին հնդիպմանը 1920-ին, Երեւանում, ապա՝ 1934թ. Թբլիսիի կայարանում: Երկար զրուցել են պոեզիայի, թարգմանական գրականության մասին: Չարենցը կարդացել էր ռուսերեն լույս տեսած Չիքովանու մի քանի բանաստեղծություններ, որոնք դուր էին եկել նրան: Մյուս հանդիպումը կայացել էր հյուրանոցում: Ընթրիքին ներկա են եղել նաեւ Ն.Ասեեւը եւ Վլ.Լուգովսկոյը: Հետագայում Չիքովանին բախտ է ունեցել հանդիպել Չարենցին Թբլիսիում՝ Ն.Միծիշվիլու ընտանիքում, ում հետ Չարենցը ծանոթացել էր Փարիզում: Հոդվածագիրը ներկայացնում է իր տպավորությունները՝ ստացած հանճարի նկարագրից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2138 583 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5170