«Սովետական Վրաստան» N13  «Չարենցը եւ վրաց իրականությունը», «Խոսք սրտառուչ»

«Սովետական Վրաստան» N13 «Չարենցը եւ վրաց իրականությունը», «Խոսք սրտառուչ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Եղիշե Չարենց-80» խորագրի տակ Աբաշիձեն նշում է, որ վրաց հասարակության՝ դեպի Չարենցը հարգանքի դրսեւորումներից մեկը հայ պոետի բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն հրատարակությունն է: «Ասույթներ Չարենցի մասին» հատվածում Լուի Արագոնի, Մ.Սարյանի, Ն.Տիխոնովի խոսքն է Չարենցի մասին: Կից՝ Չարենցի «Լենին» երկից հատված է: Նույն էջում Իլիա Խոշտարիայի «Հանդիպում Չարենցի հետ» բանաստեղծության հայերեն թարգմանությունն է (թարգմ. Հովհ.Հարայան): Կից՝ Մ.Շահինյանի «Նրա հանճարեղության զգացումը» հոդվածն է, ուր հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի հետ իր ծանոթության առաջին օրերին: Վրացական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ս.Ավչյանը ներկայացնում է Չարենցի եւ վրաց գրողների գրական-հասարակական առնչությունները: Էջում ցուցադրված են Չարենցի երկերի 3 նկարազարդումներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2138 584 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5171