«Սովետական Վրաստան» N142  «Մեծ սիրո և հարգանքի տուրք»

«Սովետական Վրաստան» N142 «Մեծ սիրո և հարգանքի տուրք»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրը խոսում է այն մասին, որ Թիֆլիսում Ստ.Շահումյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո, որը նվիրված էր Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին, ուր հավաքվել էին մայրաքաղաքի տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Երեկոյի ժամանակ խոսեցին վրաց և հայ ժողովրդների դարավոր բարեկամության ու եղբայրության մասին: Վերևում լուսանկար է տվյալ հանդիսությունից, ուր ելույթ է ունենում վրաց անվանի բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլին: «Տողեր նամակներից» խորագրի տակ թերթի թղթակից Ղ.Դովաջյանը տեղեկացնում է, որ Չարենցի ծննդյան 80-ամյակին էր նվիրված Գագրայի գոտու Խաշուպսե գյուղի 8-ամյա դպրոցի գրական խմբակի հերթական պարապմունքներից: Չարենցի կյանքի և գրական գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ խմբակի անդամ Ա.Խանջյանը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2136 579 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5166