Սուր

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Բնօրինակի անվանում՝  Սուր պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը երկսայր է, ունի լայն շեղբ, կենտրոնում երկու կողմերում էլ ունի մեկական երկայնակի, խոր ակոներ: Մի երեսին, ակոսի եզրին նուրբ փորագրությամբ կատարված են բուսանախշեր, որոնց հետ համադրված են նաև արաբատառ մակագրություններ: Պատյանը փայտե միջուկով է, կաշեպատ, սկզբնամասում ունի պողպատյա կոպիտ օղակապ, որին հագցված է կաշվե օղակ: Նյութը՝  պողպատ, եղջյուր, կաշի, փայտ Հայտնաբերման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  28.08.1979թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1005/1ա,բ . Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-187