Սուրբ Ծնունդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. շրջանառության մեջ է դրվել «Սուրբ Ծնունդ. Christmas» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Թորոս Ռոսլինի «Մոգերի երկրպագություն» տեսարանը Մալաթիայի ավետարանից, 1268 թ.: Սուրբ Ծնունդը քրիստոնեական տոն է, որով տոնվում է «Աստծո որդի» Հիսուս Քրիստոսի ծնունդը: 354 թվականին յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը քրիստոնեական եկեղեցու կողմից պաշտոնապես հաստատվեց որպես Քրիստոսի ծննդյան տոն: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Նկարագրություն՝  Սուրբ Ծնունդ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  162-Նամ.