«Սուրբ Փրկիչ եկեղեցին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Սուրբ Փրկիչ եկեղեցու արևելյան ճակատը, որն ունի երկու որմնախորշ, չորս երկարավուն պատուհան: Ողջ ճակատը զարդարված է բարակ որմնասյուներով, զարդաքանդակ կամարներով, քիվերով, շրջանակներով: Վերին պատուհանները շրջափակված են ավետարանական թեմայով արված բարձրաքանդակներով: Խորշերի կողքերին արված են մեկական, պարանաձև, ռելիեֆ շրջանակի մեջ առնված խաչքարեր: Երևում է բազմանիստ թմբուկի մի հատվածը: Գետնին թափված է գերանների կույտ: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  5.7*8.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/33 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272