Սուրիաթի հայկական սբ. Խաչ վանքային համալիրը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված Սուրիաթի հայկական սբ. Խաչ վանքային համալիրը: Երևում է սբ. Խաչ վանքի գմբեթը և շենքի տանիքի մի մասը: Մի խումբ մարդիկ կանգնած են սեղանատան փոքր կառույցի պատին, վանքային համալիրի բակում բազմաթիվ սայլեր են ձիերով լծված, որոնց շուրջ էլ խմբվել են մարդիկ: Ետին պլանում սաղարթախիտ անտառ է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սուրիաթ /Ստարի Կրիմ/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ. վերջ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  16 Բարձրություն (սմ)՝  11.8 Նվիրատու՝  Յուրի Ֆյոդորի Կոլոմիյչենկո Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6971 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-469