Սուրճի գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարթ կտրած շրթով, օղակաձև ցածր նստուկով: Կաթնավուն հիմնագույնի վրա՝ 4 մուգ կապույտ շեղանկյուն, միմյանց միացած 3 դեղին ծաղկանախշով: Շեղանկյունների մեջտեղում՝ եռաթերթ, կարմրադարչնագույն մեխականման 2 ծաղիկ: Շեղանկյունների միջև՝ եռանկյունների փիրուզագույն մակերեսին, ծաղկազարդեր: Շրթի կապույտ եզրագոտու ստորին մասում բարակ ցողունով և տերևներով զարդարված: Նստուկին՝ հունատառ արձանագրություն. ‹‹Քյոթահիա›› Աթենք, N27››: Տրամագիծ (սմ)՝  նստուկի՝ 3, բերանի՝ 4.8 Բարձրություն (սմ)՝  4.8 Նյութը՝  հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8232/6ա Բաժնեհաշվառանիշ՝  Ա-169