«ՍՍՀՄ-Ը տիեզերագնացության երկիր» ցուցահանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդագիրը վերաբերում է ՍՍՀՄ-Ը տիեզերագնացության երկիր ցուցահանդեսին՝ բացված ՀԱՊԹ-ի Էջմիածնի ցուցասրահում, 1982թ․ դեկտեմբերի 14-ին։ Այն կազմված է սպիտակ թղթից, որի վերին հատվածում գրված է ցուցահանդեսը կազմակերպող մինիստրությունների ու թանգարանների անունները՝ ՍՍՀ-ում կուլտ․ մինիստրություն, ՀՍՍՀ կուլտ․ մինիստրություն։ Տիեզերագնացության հուշային թանգարան և ՀԱՊԹ։ Ազդագրի կենտրոնում Տիեզերագնացության հուշային թանգարանի ցուցադրությունից մի հատված է պատկերված, որից ներքև ՍՍՀ-ում տիեզերագնաց օդաչու Ջանիբեկովի ինքնագիրն է, որտեղ նա այն միտքն է արտահայտե, որ տիեզերագնացության բնագավառում ձեռք բերած հաջողությունները մեր ողջ ժողովրդի աշխատանքի արդյունքն են։ Ազդագրի վրա նշված է նաև, որ ցուցահանդեսը նվիրված է ՍՍՀՄ կազմավորման 60 ամյակին։ Այն լրացված է հայերեն և ռուսերեն։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նվիրատու՝  Լավրենտի Աշոտի Բարսեղյան Չափս՝  60*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4103/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-80