ՍՍՀՄ ժողովուրդների երաժշտությանը նվիրված փառատոնի մասնակիցները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են 1936թ․ մարտ ամսին Ուլան-Ուդեում կայացած ՍՍՀՄ ժողովուրդների երաժշտությանը նվիրված փառատոնի մասնակիցներ։ Նրանց կողքը համարներ են դրված։ Առաջին շարքում՝ աջ և ձախ կողմերից տեղացի երաժիշտներ են, հատակին նստած, ձեռքերին սազ-չանգուր հիշեցնող նվագարաններ, կենտրոնում դրված են մեծ թմբուկ, դափ և թառ։ Երկրորդ շարքում թիվ 22-ը, 19-ը, 18-ը, 17-ը, և 16-ը (հավանաբար Ս․Սեյրանյան է, Լ․Կարախանը, թիվ 19-ը՝ երգիչ Գլախո Զաքարյանը)։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  31 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուլան–Ուդե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ․ Բարձրություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/81 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503