ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի երկրորդ կարգի մեդալ՝ տրված Արամ Խաչատրյանին Ջութակի կոնցերտի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1941թ-ին Ա.Խաչատրյանը պարգևատրվել է ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի մեդալով՝ «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործության համար: Մեդալը կախված է հասարակ թիթեղից՝ պատված ռիպսե կարմիր ժապավենով: Մեդալի դիմերեսին պատկերված է դափնու ճյուղ և «Մուրճ և մանգաղ», իսկ դարձերեսին գրված է ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, երկրորդ կարգ № 2963: Նյութը՝  մետաղ, ռիպս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  377 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 163