Սվին

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սվին Բնօրինակի անվանում՝  Սվին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սվինը կազմված է շեղբից և դաստակից: Դաստակի վերջավորությունը մի փոքր կորավուն է, ունի ելուստ՝ ձեռքից չսահելու համար: Շեղբի մոտ դաստակը երկու կողմից պատված է փայտյա թիթեղներով: Շեղբը սրածայր է, երկու կողմերում ակոսներով: Շեղբի և դաստակի միացման տեղում կա ձևավոր բաժանարար, որի մի ծայրն ավարտվում է գնդիկով, մյուսը՝ կլոր անցքով: Երկարություն (սմ)՝  85 Նյութը՝  երկաթ, փայտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  27.12.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7870/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-824