«Ստալինը Բաքվում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատմա-հեղափոխական ժանրի աշխատանք է: Կտավում պատկերված են մի խումբ Բաքվի բոլշևիկներ, ովքեր սեղանի շուրջը նստած լսում են Ստալինին: Ձախ կողմից բաց պատուհանից երևում են Բաքվի նավթի աշտարակները: Կոմպոզիցիան կենտրոնանում է պատին կախված Լենինի դիմանկարին: Աջից ներքևում ռուսատառ գրություն՝ «Е. Саваян, 1940 г.»: Հեղինակ՝  Սավայան Եփրեմ Մարտիրոսի /1909-1974/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  110 x 140 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 723