«Ստալինի պողոտա (այժմ՝ Լենինի)»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է, պատկերված է 1930-ական թվականների Երևանի փողոցներից մեկը: Կենտրոնական մասում երկհարկանի փայտե պատշգամբով տուն է, որտեղ լվացք է փռված: Ձմեռվա տեսարան է, երեխաները սահում են դահուկներով և սահնակներով: Աշխատանքը կատարված է գորշ տոներով, ցույց է տրված մառախլապատ օրվա տրամադրությունը: Ձախից ներքևում ռուսատառ գրություն՝ «В. Кайфеджян, 1938»: Հեղինակ՝  Գայֆեճյան Վահրամ Մկրտչի /1879-1960/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 թ. Նյութը՝  Թուղթ, ջրաներկ Չափս՝  42 x 52 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 780