Ստորագրութիւն Հին Հայաստանեայց: Ըստ հին և ըստ միջին դարու անուանեալ ժամանակաց: Մեծ Հայք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Ստորագրութիւն Հին Հայաստանեայց: Ըստ հին եւ ըստ միջին դարու անուանեալ ժամանակաց: Մեծ Հայք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տեառն Հ. Ղուկաս վարդապետի Ինճիճեան 'ի Մխիթարեան միաբանութենէ. Ստորագրութիւն Հին Հայաստանեայց: Ըստ հին եւ ըստ միջին դարու անուանեալ ժամանակաց: Մեծ Հայք. Հանեալ 'ի գրոց մերոց նախնեաց և այլոց. Տպագրեալ յառաջնորդութեան Աստուածապատիւ Տն Ստեփաննոսի արքեպիսկոպոսի և Ընդհանրական աբբայի: 'Ի Վենէտիկ, 1822, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Վերջին կազմերեսի դարձերեսին կան անհայտ անձի մակագրությունները մատիտով: Կռնակը լայն է՝ հիմնական հատվածը մուգ կանաչ, իսկ կազմին հարող հատվածները՝ մուգ շագանակագույն կաշվից, կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 7-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 553-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները, կռնակը և էջերը խունացած են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Ինճիճյան Ղ. Էջ՝  /6/, 553 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1822 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/123