«Սրբապատկեր. Բոլոր ողբացողների Աստվածամայրը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերի կենտրոնական մասում Աստվածամայրն է կանգնած՝ շրջանաձև պատվանդանի վրա, գլուխը պսակված է լուսապսակով, որն ավարտվում է կապույտով արված կետանախշ շրջանակով: Սրբապատկերի վերին հատվածը ամբողջությամբ ոսկեզօծ է և հարդարված բուսական զարդանախշերով: Վերևի կենտրոնական մասում Քրիստոսն է պատկերված: Կան ռուսերեն հին ուղղագրությամբ գրություններ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դարի սկիզբ Նյութը՝  Տախտակ, տեմպերա, ոսկեջուր Չափս՝  27 x 22 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16267