«Սրբապատկեր. Իոհան նախակարապետի գլխատումը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերում Իոհան նախակարապետն է (Предтеча) տարբեր դիրքերում. վերին ձախ անկյունում պատկերված է աղոթելիս, կենտրոնում՝ գլխատման պահին և այնուհետև՝ վայր ընկած, իսկ սրբապատկերի աջ կողմում նրա գլխատված գլուխն է: Ամենուր նրա գլուխը պատկերված է ոսկեզօծ լուսապսակով, ուր ռուսերեն հին ուղղագրությամբ գրված է «Սբ Իոհան Պրեդտեչա»: Տապանի վերին կենտրոնական մասում Աստծո պատկերն է (?): Սրբապատկերում պատկերված է նաև գլխատողը թրով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դար Նյութը՝  Տախտակ, տեմպերա, տապան (ковчег) Չափս՝  34 x 29 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16264