Սրբապատկեր- պահպանակ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրբապակեր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև, բաց կարմրավուն տուֆից, հարթ եզրագոտիով, տրամագծով բաժանվում է երկու մասի: Վերին մասում պատկերված է Քրիստոսի համբարձման տեսարանը: Փրկիչը նստած է գահին, գլխավերևում լուսապսակ, որի վրա պատկերված է խաչի երեք թևերը, ձախ ձեռքով բռնել է Ավետարանը: Ներքևի մասում պատկերված են 12 առաքյալները: Տրամագիծ (սմ)՝  27 Բարձրություն (սմ)՝  3,7 Նյութը՝  քար / տուֆ/ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան գ. Դովեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. VI դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2336 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-83