«Սրբապատկեր. Սուրբ Գևորգ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերում Սբ Գևորգն է սպիտակ նժույգի վրա՝ վիշապին սպանելիս: Վերին ձախ անկյունում պատկերված է Քրիստոսը, որի գլուխը պսակում է ոսկեզօծ լուսապսակը, որի վերևի մասում հապավումով նշված է Հիսուս Քրիստոս: Սրբապատկերի շրջանակից դուրս՝ վերին մասում, ռուսերեն հին ուղղագրությամբ գրություն է, ուր նշված է Սբ Գեորգիի անունը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դար Նյութը՝  Տախտակ, տեմպերա Չափս՝  38 x 33,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16259