«Սրբապատկեր. Սուրբ հրեշտակ Միքայելը ընտրյալ սրբերի հետ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերում Սբ հրեշտակ Միքայելն է՝ թևավոր կարմիր ձիու վրա: Սրբապատկերի վերին կենտրոնական մասում պատկերված է Քրիստոսը, որի երկու կողմերում ռուսերեն հին ուղղագրությամբ գրված է Սբ հրեշտակ Միքայել: Սրբապատկերի դաշտում պատկերված են ընտրյալ սրբեր: Տախտակի ետևի մասում ռուսերենով փորագրված ձեռագիր գրություն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դարի վերջ Նյութը՝  Տախտակ, տեմպերա Չափս՝  27 x 20,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16258