«Սրբապատկեր. Սուրբ Նիկոլայ Հրաշագործը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է արքեպիսկոպոս Սբ Նիկոլայը (мир Ликинских), մահացած 345-351 թթ. Նրա լուսապսակը շրջագծված է կարմիրով և զարդարված կորագիծ ճառագայթներով, որոնք ավարտվում են շրջանակներով: Հագուստին պատկերված են ուսերից սկսվող երկու խոշոր խաչեր: Աջ ձեռքի մատները ծալված են ուղղափառ եկեղեցուն բնորոշ խորհրդանշանով, ձախ ձեռքում բացված գիրք է սլավոնական գրերով: Սբ Նիկոլայի աջ և ձախ կողմերում պատկերված են դարձյալ կարմիր շրջանակի մեջ առնված լուսապսակով կնոջ և տղամարդու կերպարներ: Սրբապատկերը զարդանախշված է արծաթաջուր կետանախշ շրջանակներով, երկրաչափական նախշերով և այլն: Հետևի կողմից կան սուր գործիքով ավելի ուշ արված ռուսատառ գրություններ՝ «Никола архепископ». Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19 րդ. դար Նյութը՝  Փայտ, լևկաս, արծաթ Չափս՝  39 x 32 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16579