«Սրբապատկեր. Քրիստոս Ամենատիրակալ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերում Քրիստոսի դիմապատկերն է բաց կապույտ ֆոնի վրա: Գլուխը պսակում է ոսկեզօծ լուսապսակը, որի վերին կենտրոնական մասը դուրս է անցնում տապանից: Լուսապսակը եզրագծված է կարմիրով արված շրջանագծով, որին հատվում են կարմիրով արված ուղղահայաց և հորիզոնական գծերը: Քրիստոսի ձեռքին Ավետարանն է: Տապանի վերին երկու անկյուններում նշված է Հիսուս Քրիստոս, իսկ կենտրոնից քիչ վերև ռուսերեն հին ուղղագրությամբ «Քրիստոս Ամենափրկիչ»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դարի վերջ Նյութը՝  Տախտակ, տեմպերա, ոսկեջուր, տապան Չափս՝  44 x 37,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16271