Սրբիչ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրբիչ- կարված բամբակյա սպիտակ կտորից: Ծայրերին թելքաշման եղանակով արված 1,5 սմ լայնությամբ զույգ ցանցկեն երիզների երկու կողմերում կարմիր մետաքսյա թելով ատամնաձև զարդանախշեր են ասեղնագործված: Երիզների մեջտեղում կանաչ, բաց դարչնագույն, կապույտ և շագանակագույն մետաքսյա թելերով ծաղիկներ են ասեղնագործված: Երկու ծայրերին ունի ցանցաձև ծոպեր՝ եզրերին փնջիկներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  116 x 39 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 49