Սրբիչ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրբիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրբիչը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից: Մի եզրում թելքաշ տեխնիկայով ծոպեր են արված: Նույն եզրում սև և կարմիր թելերով ասեղնագործված են երեք շրջանակ ալիքավոր եզրերով: Մեջտեղի շրջանակի եզրում ոճավորված ծաղկանախշեր են գործված: Եզրի երկու շրջանակները կարմիր են, իսկ կենտրոնինը սև: Սև շրջանակի ֆոնի վրա սև թելերով ասեղնագործված է փարթամ, երկար մազերով կնոջ կիսադեմ: Կնոջ գլխին սաղավարտանման գլխարկ է, ճակատին եռաթերթ զարդ և տերևներ, իսկ ականջամասերում անիվ պատկերով զարդ : Գործված է օղակար և ցողունակար տեխնիկայով: Հեղինակ՝  Շուշանիկ Արաքսյան Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  100 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-10/1