Սրբիչ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրբիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև բամբակյա կաթնագույն կտորից: Կենտրոնում մեկ լայն, կողքերին մեկական նեղ շերտերով ձգվում են խավոտ հատվածներ: Նեղ կողմերում ունի թելքաշ զարդագոտի, որին հաջորդում է մետաղյա թիթեղիկներով ալիքաձև գոտի: Զարդագոտուց վեր ասեղնագործված է երեք գմբեթաձև հորինվածք՝հարդարված վեցաթերթ ծաղկանախշերով: Սրանց շուրջը մետաղյա թիթեղով արված սրերի պատկերներ են: Լայնություն (սմ)՝  70 Երկարություն (սմ)՝  144 Նյութը՝  բամբակ, մետաքս, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բրուսա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/219 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085