Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մովսես Խորենացի. Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք. - Ի Վենետիկ, յամի 1843, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Գիրքը գեղեցիկ ձևավորված է՝ կազմը կոշտ, ամուր ստվարաթղթից, կազմերեսները և կռնակը պատված են բալագույն կաշվով: Կազմերեսները եզերված են ոսկեգույն շրջանակներով, վրան դրոշմված են ոսկեգույն դրվագազարդ նախշեր: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, նաև էջ 7-ի վերևի լուսանցքում և վերջին ֆարզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացի ներքևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Ջալալ Ջ. 1862. հոկ. ընծայեալ 'ի սրբազան հօր Ներսէս Կաթողիկոսեն 'ի Տփխիս, 'ի 1854 ամի»: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին նույնպես կա սև թանաքով մակագրություն՝ «Պատկանի Մխիթարայ Ջալալեանց 1866 օգոստ. 24»: Կազմերեսները և կռնակը տեղ-տեղ խունացած են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Մովսես ԽորենացիԷջ՝ 9, 640Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1843Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 23Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/252