Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Ունի քառանկյուն, եզրերը ներքև ճկված նստուկ, որի արտաքին մակերեսին իրար հետ խաչաձևվող ուռուցիկ անկյունագծեր կան: Սրճաղացի միջին հատվածը ուղղանկյուն զուգահեռանիստ է, որի երեք նիստերին կան ութանկյուն ուռուցիկ շրջանակներ: Չորրորդ նիստի ներքևում կա սնկաձև բռնակով ուղղանկյունաձև դարակ, որի մեջ լցվում է աղացած սուրճը: Նյութը՝  Թիթեղ, փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ Լայնություն (սմ)՝  13 Բարձրություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1471