Սփռոց սեղանի

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Ծածկոցներ/սփռոցներ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկար է, ուղղանկյունաձև, կարված է բամբակյա սպիտակ կտորից: Եզրերը ծալված են: Սփռոցի եզրերով 3 բարակ շերտ թելքաշ է արված, ապա լայն շերտով ասեղնագործված է: Պատկերված են շեղանկյուններ, իսկ նրանց մեջ՝ աստղածաղիկներ: Շեղանկյունների հատման մասերում ստացված եռանկյունաձև հատվածներում ասեղնագործված են կես-աստղածաղիկներ: Այս շերտին հաջորդում է 3 բարակ շերտ: Սփռոցի ներքևի եզրում ասեղնագործված են ‹‹0,3 թվերը››: Գործված է թելքաշ և լիցք տեխնիկաներով: Վարպետ՝  Ալիսա Կոստանտինովնա Լայնություն (սմ)՝  167 Երկարություն (սմ)՝  284 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2399/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1062