Սևանի բեղլու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. մայիսի 23-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված՝ «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» թեմային, որի վրա պատկերված է Սևանի բեղլու ձուկը: Սևանի բեղլու(Barbus goktschaicus), ծածանազգիների ընտանիքի ձկան սեռ: Հատուկ է Սևանա լճի ավազանին: Մարմինը իլիկաձև է՝ սև պտերով, դունչը՝ սուր: Երկարությունը 8-30սմ է, քաշը մինչև 500գ: Բերանի շուրջ ունի երկու զույգ բեղիկներ, մեջքի լողակում ոսկրացած ճառագայթ: Բեղլուն հազվագյուտ որսվող ձուկ է: Կենդանական աշխարհի այս անհետացող տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Չափս՝  3,1x3,3 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: VI թողարկում: Անվանական արժեքը՝ 270 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  410-Նամ.