Սևանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Բնօրինակի անվանում՝  Սաղմոսավանք-եկեղեցու արևելյան ճակատ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՀ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք- եկեղեցու արևելյան ճակատ: Համալիրի մեջ մտնում են Ս. Սիոն եկեղեցին, որը հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք: Գավիթը,գրատունը–եկեղեցի -տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Ս. Աստվածածին եկեղեցի–գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է: Հեղինակ՝  Ա. Վրույր Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932թ. Չափս՝  13 x 18 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 70 Բաժնեհաշվառանիշ՝  Ա. սև 1/661