Սևանկար՝ հրացանաձգության տեսարան ծննդաբերության ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հրացանաձգության տեսարան ծննդաբերության ժամանակ: Ծննդկանը պարկած է գետնին, մինչև կոկորդը ծածկված է վերմակով, գլուխը կապած և հենած բարձին: Նրա կողքին նստած է տատմայրը, որը մի ձեռքը դրել է նրա կրծքին: Վերջիններից մի փոքր հեռու նստած է չուխան հագին տարեց մի տղամարդ, որը հրացան է արձակում ծննդաբերությունը հեշտացնելու համար: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ապարանի շրջան, գ. Ալագյազ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Չափս՝  6*9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6217/26 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-406