Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի հանդերձ աշխարհագրո...
Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի հանդերձ աշխարհագրությամբ Արարատյան նահանգի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի հանդերձ աշխարհագրութեամբ Արարատեան նահանգի
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Աշխատասիրեաց Աբէլ արք. Մխիթարեան. Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի հանդերձ աշխարհագրութեամբ Արարատեան նահանգի: Հատոր առաջին. - Ի Վաղարշապատ, 1874, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Շապիկը մոխրասպիտակավուն թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 75-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջ 60-ի կենտրոնում պատկերված է «Հռիփսիմեայ կուսին» վանքը: Կազմերեսները խունացած են, վերջին կազմերեսը՝ բազմաթիվ կեխտաբծերով, որոշ էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Մխիթարյան Ա.Էջ՝ (Ա-ԺԱ), 75Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1874Լայնություն (սմ)՝ 14,6Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/308-2