«Վաճառված աչքեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Դրամա՝ Բ. Բաբայանի, Ա. Դովլաթյանի «Վաճառված աչքեր», Միկոյան, 1949թ.: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի ծովափնյա Ակրոն քաղաքում, որտեղ ապրող Վիկտոր Սենսեր անունով մի մարդ իր յոթ զավակներին պահելու համար իր աչքերը 10 հազար դոլարով վաճառում է ֆերմեր Պեկերին: Օգտագործվել է «Գրական թերթ»-ում տպագրված Ս. Այվազյանի «Ազատ Ամերիկա» փոքրիկ պատմվածքը: Դրաման մեքենագիր է: Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Չափս՝  20.5սմ x 31սմ Հայտնաբերման ժամանակը՝  26.04.1993թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  5928