Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1998 թ. հուլիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային կոստյումներ» շարքի առաջին թողարկումը,որը ներկայացնում է հայկական տարազները: 250 ՀՀ դրամ անվանական արժեքով այս նամականիշը ներկայացնում է Վասպուրականի (Vaspurakan) տարածաշրջանին բնորոշ ազգային հագուստով ընտանիք: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Վասպուրականի շրջանի տարազի հիմնական մասերից էր վերնազգեստը, որը կարվում էր մանիսա կտորից, վիզը կիսաշրջանաձև էր և մեջտեղից ճեղքված: Վերնազգեստի տարբեր մասերից կցվում էին եռանկյունաձև և ուղղանկյունաձև ընդհանուր 6 չաբուխ կոչված կտորներ: Թևքերն ուղիղ էին, թևքաբերանը՝ նեղ և ճեղքված: Օձիքը նեղ էր, կողքերում գրպանաճեղքով: Վասպուրականի կանանց վերնազգեստի քղանցքը, ճեղքերը, աջ ու ձախ փեղկերը զարդարվում էին կարմիր և կանաչ գույնի տրեզով: Տակից հագնում էին շիլա կտորից կարված շապիկ, որի կրծքի բացվածքը հասնում էր մինչև գոտկատեղ և կոճկվում անրակի վրա մեկ կոճակով: Հագուստը կազմված է զգեստից, չուխայից, ասեղնագործ գոգնոցից՝ խաչկար կարատեսակով, պատկերված են երկրաչափական զարդանախշեր, չոմբարից, որի վրա պատկերված է կենաց ծառ: Գլխազարդը ունի հատած գլանի տեսք և զարդարված է մետաղե զարդերով: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,6x3,6 սմՆկարիչ-Ձևավորող՝ Ղևոնդյան ՌուբենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1998Նկարագրություն՝ Հայկական ազգային տարազ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
208-Նամ.