Վասպուրականի հայուհու դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կլորիկ, հետաքրքիր դիմագծերով հայուհի՝ Վասպուրականի ավանդական գունագեղ հագուստով: Գլխին կրում է վառ կանաչ գույնի գլխաշոր, ճակատամասը հարդարված է արժաթահյուս քնար կոչված ճակատազարդով: Երևում են շագանակագույն մազափնջերը և քունքակախիկներից մեկը: Կինը հագել է բազմագույն գծանախշերով գեղազարդված, երկարաթեք կարճ վերնազգեստ, որի բացվածքից երևում է ուղղահայաց գծանախշերով կրծկալը: Զգեստի կրծքամասը հարդարված է դրամաշարաններով և հագուստի պարտադիր զարդ համարվող կրծքազարդ -շամշիկներով: Գոտկամասում բրդյա երկարավուն գոտու միջոցով ամրացված է ուղղանկյունաձև, միջև ոտքերի կոճերը ձգվող, գունագեղ ու նախշազարդ գոգնոցը: Ոտքերին հագած ունի կարմրագույն, քթամասով սև կաշվե ոտնամաններ: Նկարիչ՝  Ա. Ֆեթվաճյան Նյութը՝  ստվարաթուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  28.5 Բարձրություն (սմ)՝  44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/4 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14